Այսօր խոսում եմ ոչ որպես ֆուտբոլիստ, այլ որպես զավակ ու հայր․ Ռոնալդուի ուղերձը կորոնավիրուսի վերաբերյալ

Այսօր խոսում եմ ոչ որպես ֆուտբոլիստ, այլ որպես զավակ ու հայր․ Ռոնալդուի ուղերձը կորոնավիրուսի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուղերձ է հղել իր երկրպագուներին աշխարհում կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Աշխարհը գնում է դեպի շատ բարդ ժամանակներ, որը պահանջում է առավելագույն հոգատարություն ու ուշադրություն մեզնից բոլորից։

Ես խոսում եմ ձեզ հետ այսօր ոչ որպես ֆուտբոլիստ, այլ որպես զավակ, որպես հայր և վերջապես մարդ, ով անհանգստացած է վերջին զարգացումներով, որը ազդել է ողջ աշխարհի վրա։

Կարևոր է, որ բոլորս հետևենք ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության) խորհուրդներին և կառավարող մարմիններին, թե ինչպես վարվել ստեղծված իրավիճակում։

Մարդկային կյանքի պահպանումը վեր է ամեն ինչից։ Ես ուզում եմ իմ մտքերն ուղղել այն մարդկանց, ովքեր իրենց հարազատ ինչ-որ մեկի կորցրել են այս ընթացքում։ Իմ համերաշխությունն այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են վիրուսի դեմ, ինչպես իմ խաղընկեր Դանիելե Ռուգանին, և իմ անվերջ աջակցությունն եմ հայտնում այն հիասքանչ բուժաշխատողներին, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, օգնում են ուրիշների»,- գրել է Ռոնալդուն Instagram-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում