Վրաստանի ընդդիմությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել

Վրաստանի քաղաքական փոքրամասնությունն այսօր հայտարարեց քաղաքական բոյկոտի ռեժիմին անցենլու մասին: Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչներն հայտարարությունից հետո հեռացել են խորհրդարանի շենքի տարածքից:

Փոքրամասնության անունից այդ հայատրարությունն արել է Լևան Բեջաշվիլին’ ասելով, որ Միցայալ ազգային շարժման դեմ աննախադեպ գրոհ է սկսվել’նշելով կուսակցության առաջնորդների ձերբակալությունից:

«Այսպիսի պայմաններում անհնար է աշխատել և գործունեություն ծավալել, օրնեքների նախագծեր ներկայացնել: Մենք անցնում ենք քաղաքական բոյկոտի ռեժիմին և հրաժարվում պառլամենտական գործունեությունից»-նրա հայտարարություն է փոխանցում «Apsny.ge»-ն:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ձերբակալվելէին քաղաքապետարանի 23 աշխատակիցներ և Թբիլիսի քաղաքային խորհուրդի անդամներ: Ավելի ուշ նրանց բաց էին թողել, իսկ երեկոյան ևս չորսին ձերբակալել: Նրանք մեղադրվում են բյուջետային միջոցները յուրացնելու մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում