Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները չեն կայանա

Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները չեն կայանա

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները չեն կայանա: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Պատճառը կորոնավիրուսի տարածումն է աշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով հավաքականների ընկերական հանդիպումները չեղարկվել են։

Վաղը՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումները:

Ավելացնենք, որ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փուլի՝ ապրիլի 8-ին և 14-ին նախատեսված հանդիպումները Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ևս հետաձգվել են անորոշ ժամկետով:

Նշենք, որ կորոնավիրոսով վարակվելու դեպքեր են գրանցվել այս պահի դրությամբ 146 երկրում, և վարակվածների թվում են նաև ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում