«Չելսի»-ի ֆուտբոլիստը խախտել է կարանտինը և տուգանվել
17/03/2020 14:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, Panorama.am: Լոնդոնի «Չելսի» ակումբի ֆուտբոլիստ Մեյսոն Մաունտը խախտել է կորոնավիրուսի հետ կապված կարանտինային ռեժիմը, ինչի հետևանքով տուգանվել է։ Այս մասին գրում է lenta.ru-ն։
Ըստ աղբյուրի, մարտի 15-ին Մաունտին նկատել են «Տրենտ-պարկ» սպորտկենտրոնում, որտեղ նա ֆուտբոլ խաղալիս է եղել «Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ։ Միևնույն ժամանակ «Չելսիի» ղեկավարությունը արգելել էր խաղացողին լքել տունը։
Ակումբից հայտնել են, որ ֆուտբոլիստին «կհիշեցնեն իր պարտականությունների մասին»։ Կիսապաշտպանի տուգանքի չափը չի նշվում:
«Չելսին» կարանտինացվել է այն բանից հետո, երբ ակումբի ֆուտբոլիստ Կալում Հադսոն-Օդոիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը դադարեցված են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում