Ադրբեջանական պրոպագանդայի մարազմներին հավատարիմ ավանդական զառանցանքը այս անգամ համեմված էր հատուկ անդրադարձով. Աշոտյան

Ադրբեջանական պրոպագանդայի մարազմներին հավատարիմ ավանդական զառանցանքը այս անգամ համեմված էր հատուկ անդրադարձով. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, FacebookՆովրուզին ընդառաջ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, ինչպես և կանխատեսվում էր, անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին:

Ադրբեջանական պրոպագանդայի մարազմներին հավատարիմ ավանդական զառանցանքը այս անգամ համեմված էր հատուկ անդրադարձով՝ նվիրված Փաշինյան-Ալիև Մյունխենյան բանավեճին:

Վերագրելով սեփական անձին «հայկական քարոզչությանը ջախջախիչ հարված հասցնելու» հնարածին դափնիները՝ նա ակնհայտորեն կենտրոնացած էր ներքին ուղերձների վրա, հաշվի առնելով և համաճարակային մարտահրավերները, և նավթի գների շոկային անկումը, և երկրի ներսում իշխանության տրանզիտը:

Այս համատեքստում ընգծենք նաև, որ Արցախյան հարցը և նրա շուրջ հնարավոր ռազմական ավանտյուրաները մշտապես եղել են Ադրբեջանի իշխանույթունների համար ներքին սպառման այն պրոդուկտներից, որի շուրջ արդյունավետ իրականացվում է իշխանության կոնսոլիդացիան:

Անգամ կորոնավիրուսային դրության մեջ չմոռանանք երկրի արտաքին անվտանգության մասին:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում