«Իրատես»․ Առաջին դեմքը մեր ունեցած հնարավորությունների կոնկրետ ժամկետն է նշում, իսկ ԱԱԾ պետը գլուխը կախ լսում է
Նմանատիպ
«Երբ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում մեկ-մեկ թվարկում է Հայաստանի ունեցած սննդի պաշարներն ու ինչքան ժամանակ այն կբավարարի, ուզում ես հասկանալ` այս երկրում ընդհանրապես անվտանգության առումով մտահոգ պաշտոնյա մնացե՞լ է։ Նորմա՞լ է, որ կառավարության առաջին դեմքը մեր ունեցած հնարավորությունների կոնկրետ ժամկետն է նշում, իսկ ԱԱԾ պետը գլուխը կախ լսում է։ Այսպես են խուճապը զսպում՝ ավելի վտանգավոր «հոսքագիծ» բացելով։ Թե՞ մտածում են` իրենց միայն երկրի ներսում են լսում, ոչ մեկը դրսից չի հաշվարկում, թե քանի օրում կարող են սահմանները փակել ու առնվազն չորս կողմից աքցանի մեջ վերցնել Հայաստանը։
Չնայած այս առումով էլ վախենալու բան, պարզվում է, չունենք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «միգուցե մենք աշխարհին ապացուցենք, որ մենք ամենաարդյունավետ ձևով կարող ենք ապրել ամբողջությամբ փակ սահմաններով»։ Ուրեմն էլ ի՞նչ դարդ ունենք, մենք մեզ լրիվ հերիք ենք, ինչ ենք անում բաց սահմաններն ու աշխարհի հետ կապը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում