Կկազմակերպվի Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք

Կկազմակերպվի Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Times.amՈւկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։

Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

Բոլոր ցանկացողներին կառավարությունից խնդրում են նաև գրանցվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում

Էլ․ փոստ՝ armconsulateukraine@mfa.am

Թեժ գիծ՝ +380733737447

Հասանելի է նաև #Viber և #WhatsApp հավելվածներով։

կամ

Օդեսայում գլխավոր հյուպատոսություն

Էլ․ փոստ՝ armgenconsulateodessa@mfa.am

Թեժ գիծ՝ +380487039178

Viber/ WhatsApp` +38068300887 7

Հետևեք մեզ նաև Telegram-ում