Ռամին. Զայրացրեց ռուս լրագրողի պահվածքը, ով կարծում է, թե ֆրանսերեն գիտի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Սոչիի» ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամին հերքել է այն տեղեկությունը, թե ավարտում է կարիերան ռուսական ակումբում կորոնավիրուսի պատճառով.
«Ողջույն բոլորին: Հիմա ես հանգիստ ու հավասարակշիռ վիճակում եմ, բայց այսօր ինձ վրդովվեցրել է ռուս լրագրողներից մեկի պահվածքը: Նա, ամենայն հավանականությամբ, կարծում է, թե ֆրանսերեն գիտի, բայց իրականում ոչինչ չի հասկացել BBC Sport-ին երեկ տված իմ հարցազրույցից:
Նա այսօր ասել է, որ Ադիլ Ռամին ավարտում է կարիերան «Սոչիում» կորոնավիրուսի պատճառով: Դա չի համապատասխանում իրականությանը: Ես նման բան չեմ ասել: Ի՞նչ եմ ասել երեկ. ասել եմ, որ չեմ կարող վերադառնալ Ֆրանսիա՝ տեսնելու իմ տղաներին ու ընտանիքին, քանի որ վախենում եմ կարանտինի պատճառով մնալ որևէ տեղում կամ խնդիրներ ունենալ ինքնաթիռների հետ կապված: Ես նախընտրում եմ մնալ այստեղ, որպեսզի անցկացնեմ այս բարդ ժամանակահատվածը կորոնավիրուսի տարածման հետ կապված: Եվ վերադառնալ դաշտ, որպեսզի ֆուտբոլ խաղամ «Սոչիի» կազմում: Չգիտեմ՝ ինչ պետք է մտածեմ այդ լրագրողի մասին, բայց, հիմա, թերևս, լավագույն ժամանակը չէ սեփական անձի վրա ուշադրություն գրավելու, ստի միջոցով ավելի շատ դիտումներ հավաքելու և վիճակագրությունը բարելավելու համար»,- ասել է Ռամին «Սոչիին» տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում