Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք
24/03/2020 08:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Tert.am: Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում` այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ են առաջացնում, Կոտայքի մազրի արտադրական ձեռնարկություն, Երևանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել և մենք պետք է ավելի շատ սահմանափակող միջոցառումներ ձեռնարկենք»,– ասաց նա:
Նա նշեց, որ աշխարհում կորոնավիրուսի նոր թափ է հավաքում և դրա որոշ արդյունքներ ՀՀ-ում ենք տեսնում. «Շուրջ 300 հազար մարդ համարվում է կորոնովիրուսով վարակված»,– ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում