Բունդեսլիգային առաջարկել են երկարաձգել խաղերի դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
24/03/2020 21:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Գերմանական ֆուտբոլային լիգան նախատեսում է երկարաձգել Գերմանիայի առաջնության դադարեցումը կորոնավիրուսի պատճառով։
Կառույցի կողմից կազմակերպված օնլայն խորհրդակցությունից հետո Բունդեսլիգային և երկրորդ Բունդեսլիգային առաջարկ է արվել երկարաձգել առաջնությունների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը։
DFL-ն այս պահին աշխատանքներ է տանում ապրիլի 30-ից հետո հանդիպումների անցկացման ուղղությամբ։ Այդ խաղերը հավանաբար կանցկացվեն առանց հանդիսականների։
Սկզբնապես երկու Բունդեսլիգաների խաղերը դադարեցվել էին մինչև ապրիլի 2-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում