Ալեքսանդր Կարապետյան. Առանց ֆուտբոլի ձանձրալի է, բայց հիմա դրա ժամանակը չէ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ArmSport.am: ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է հարցազրույցների շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
ՀՖՖ պաշտոնական կայքի հերթական զրուցակիցը ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն է.
«Սոչիում ամեն ինչ նորմալ է, ամեն օր մարզվում ենք, շաբաթ և կիրակի՝ հանգստանում: Այստեղ առանձնակի չի զգացվում, որ աշխարհում խուճապ է: Իհարկե, աշխատում ենք մարդաշատ տեղեր չգնալ, հիմնականում տանը լինել: Ես ավելի շատ անհանգստանում եմ Գերմանիայում բնակվող ծնողներիս և հարազատներիս մասին: Առանց ֆուտբոլի, իհարկե, շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ: Իրավիճակն ամբողջ աշխարհում շատ լուրջ է: Պետք չէ մատների արանքով նայել այս ամեն ինչին: Ոչ մի երկրի կառավարութուն իր իսկ թշնամին չէ, որ ամեն ինչ հետաձգի և այսքան տնտեսական վնասներ կրի: Բոլոր հայ երկրպագուներին շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրվում են ինձնով և քաջալերում: Նրանց մաղթում եմ, որ զգույշ լինեն: Հուսով եմ, որ շատ շուտով կրկին կսկսենք ֆուտբոլ խաղալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում