Բավարիան ու Նոյերը չեն կարողանում համաձայնության գալ

Բավարիան ու Նոյերը չեն կարողանում համաձայնության գալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Մյունխենի «Բավարիան» շարունակում է բանակցությունները դարպասապահ Մանուել Նոյերի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին տեղեկացնում է Bild-ը: Աղբյուրի հաղորդմամբ, ակումբը չի կարողանում համաձայնության գալ 33-ամյա գերմանացու և նրա գործակալի հետ:

Ավելի վաղ, իսպանական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ մյունխենյան ակումբը հետաքրքրված է «Բարսելոյայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի ծառայություններով:

Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում