Պետությունը ծնելիության խթանմանն ուղղված նոր քայլեր է մշակում

Հայաստանի Հանրապետությունը լուրջ քայլեր է մշակում երկրում ծնելիությունը բարձրացնելու ուղղությամբ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գագիկ Հայրապետյանը հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հունվարից պետությունը երրորդ եւ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում կհատկացնի 1 եւ 1,5 միլիոն դրամ միանվագ գումար: «Շուտով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու, որը հնարավ? ?րություն է տալու ծնելիությունը խթանող նոր միջոցներ ձեռնարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում երկրորդային անպտղության հետ կապված խնդիրներին, ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ երկրորդային անպտղությունը Հայաստանում 14-17 տոկոս է կազմում: «Երկրորդային անպտղությունը սեռավարակների եւ աբորտների հետեւանք է: Պետության համար կանխարգելիչ ամենաձեռնտու տարբերակն այս դեպքում համակաբեղմնավորչների մատչելիության ապահովումն է, մասնավորապես անապահով խավի համար»,- ասաց նա’ հավելելով, որ բավական «լավ» է ցուցանիշը մայրական մահացության անկման առումով: « 2000 թվականի համեմատ մայրական մա հացության ցուցանիշը 3 անգամ նվազել է»,- ասաց Հայրապետյանը:

Մոր և մանկան բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանի խոսքով’ Հայաստանում անպտղության բուժման համար կիրառվում են աշխարհում ընդունված բոլոր հայտնի մեթոդները:

Հայաստանի Հանրապետությունում Խորհրդային Միության փլուզումից հետո ծնելիությունը երկու անգամ պակասել է: Հայաստանը պատկանում է ծերացող ազգաբնակչություն ունեցող երկրների շարքին: Տարեկան միգրացիայի հետեւանքով Հայաստանը լքում է ազգաբնակչության 1 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում