The Guardian պարբերականը արձանագրել է թուրքական ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող բռնությունները
Նմանատիպ
Բրիտանական հայտնի The Guardian պարբերականը, վերլուծելով վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող իրդարաձությունները, խստորեն քննադատել է երկրում լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններն ու նրանց իրավունքների ոտնահարումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերական:
Բրիտանական պարբերականը նշում է, որ Թուրքիայում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ընթացքում գրանցվել են թուրք լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումների, ձերբակալությունների, սպառնալիքներ հնչեցնելու բազմաթիվ դեպքեր: The Guardian-ը գրել է Radikal պարբերակիանի լրագրողին ծեծի ենթարկելու միջադեպի մասին, որտեղ տուժած Բահադըր Գյուլթեքինը պատմում է. «Նրանց ասացի լրագրող լինելուս մասին: Սակայն սկզբում վիրավորեցին, հետո էլ սկսեցին ծեծել: Երբ ընկա գետնին, ոստիկանները շարունակում էին ինձ ծեծի ենթարկել»:
Բրիտանական պարբերականն արձանագրել է, որ Էրդողանի կողմից երկրում ստեղծված նման մթնոլորտի պայմաններում լրագրողները ենթարկվում են գրաքննություն’ չկարողանալով հավուր պատշաճի կատարել իրենց մասնագիտական պարտավորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում