Հայտնի են դարձել Չախալյանի եղբոր բերման ենթարկելու մանրամասները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 28-ին ուշ երեկոյան բերման է ենթարկվել ջավախքցի քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի կրտսեր եղբայր Արմենը:

Վրացական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, իրավապահ մարմինների կողմից նրա ձերբակալման պատճառը Նինոծմինադայում իբր թե կազմակերպված զանգվածային անկարգություններն էին:

Իրականում, Times.am-ին հայտնի է դարձել, որ Արմեն Չախալյանին բերման ենթարկելու պատճառը Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած վիճաբանությունն է, որին մասնակցել է նաև Չախալյանի եղբայրը: Մեզ հայտնի դարձավ նաև, որ Արմենից բացի բերման են ենթարկվել նաև վեճին մասնակցած այլ երիտասարդներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում