Անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար. ԱՀ ոստիկանություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է նոր տիպի կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով առաջիկա օրերին զերծ մնալ Հայաստանի Հանրապետություն մեկնելուց:
Տրանսպորտային միջոցներով փոխադրել սահմանափակ թվով անձանց, այդ թվում՝ հասարակական տրանսպորտով:
Անձնագիր ստանալու, փոխանակելու և այլ անձնագրային գործողությունների, տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառման, վերահաշվառման, վարորդական իրավունքի վկայական, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա ստանալու, ինչպես նաև հանրային ծառայության բնագավառում ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների համար Արցախի Հանրապետության ոստիկանություն դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետն ավարտված է, և դրա փոխանակումը պայմանավորված է միայն ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար, ապա կարիք չկա այն փոխանակելու համար դիմել անձնագրային ծառայություն, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում