Դատարանի նախագահի որդին՝ «քցելու» վարպետ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի որդու’ Շահեն Պետրոսյանի կողմից մարդկանց «քցելու» դեպքերին մամուլն արդեն անդրադարձել է: Հերթական «քցվածը»’ Սուսաննա Մնացականյանը, իր և ընտանիքի բոլոր անդամների անունից դիմել է «Հրապարակ»-ի խմբագրություն:

2007 թվականին, պարտքերի պատճառով, տիկին Սուսաննան որոշում է գրավադնել իր բնակարանը: «Գինդ» շաբաթաթերթում հրապարակված հայտարարության հիման վրա դիմում է Վարդանանց փողոցի վրա գտնվող «Արմենիա Ռիելթի» անշարժ գույքի գործակալություն’ 2 միլիոն դրամ վարկ վերցնելու համար։ Հետո պարզվում է, որ դա հենց Շահեն Պետրոսյանին և նրա հորաքրոջ որդու’ Կարեն Մկրտչյանին պատկանող գործակալությունն է:

Տիկին Սուսաննան նրանց հետ պայմանավորվում է մանրամասների, գրավի տոկոսադրույքի մասին, և անհրաժեշտ թղթերը հավաքելուց հետո գնում են Բաղրամյան պողոտայի վրա գտնվող նոտարիատ: «Կենտրոն» նոտարական գրասենյակում կնքվում է անշարժ գույքի հիպոթեքի պայմանագիրը։ «Նոտարում Կարենն ինձ ահավոր շտապեցրեց: Թույլ չտվեց, որ ես կարդամ այն թղթերը, որոնք պետք է ստորագրեի: Շատ արագ ստորագրել տվեց’ ասելով, որ ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր չի առաջանա, հետո կծանոթանամ»,-պատմեց կինը: Նրա պատմելով, իրեն ընդամենը 2 միլիոն դրամ է անհրաժեշտ եղել՝ 5 տոկոս տոկոսադրույքով, սակայն նոտարական գրասենյակից դուրս գալուց հետո նա թղթերից հասկացել է, որ իր բնակարանի դիմաց Շահեն Պետրոսյանը 11.5 միլիոն դրամ է վերցրել:

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում