Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները
26/03/2020 18:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ֆրանսիական «France Football» ամսագիրը հրապարակել է 2019 թվականի ամենահարուստ ֆուտբոլիստների իր կազմած վարկանշային ցուցակը։
Առաջատարները կանխատեսելի էին` արգենտինացի Լիոնել Մեսսին և պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն:
360tv.ru-ի հաղորդմամբ, «Բարսելոնայի» հարձակվող Մեսսին վաստակել է իր գործընկերներից ամենաշատը՝ 131 միլիոն եվրո։
«Յուվենտուսից» Ռոնալդուն նրանից հետ է մնում 13 միլիոնով։ Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ից Նեյմարը։
Նա վաստակել է 95 միլիոն եվրո։ Չորրորդ տեղում է «Ռեալից» Գարեթ Բեյլը 38,7 միլիոն եվրոյով, հինգերորդը «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանն է 38,5 միլիոնով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում