Կորոնավիրուսի պատճառով Թուրքիայում շարունակվում է արժեզրկվել թուրքական լիրան
26/03/2020 18:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Ermenihaber: Աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է բացասաբար ազդել նաև արտարժույթի շուկայի վրա։
Թուրքիայի արտարժույթի շուկայում մարտի 26-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, կրկին արժեզրկվել է՝ կազմելով 6․46։ Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 6․97 թուրքական լիրայի փոխարժեք։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշենք, որ վերջին տարիներին եվրոյի նկատմամբ թուրքական լիրայի նմանատիպ ռեկորդային արժեզրկում գրանցվել էր 2018թ․ սեպտեմբերին՝ 1 եվրոն 7․40 լիրա հարաբերակցությամբ, իսկ դոլարի դեպքում 2018թ․ օգոստոսին՝ 1 դոլարը 6․89 լիրա հարաբերակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում