Առաջարկում եմ իշխանություններին պաշտոնապես հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիների ֆոտոնկարները․ Հրանտ Բագրատյան

Առաջարկում եմ իշխանություններին պաշտոնապես հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիների ֆոտոնկարները․ Հրանտ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, FacebookԱռաջարկում եմ իշխանություններին պաշտոնապես հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած մեր բոլոր հարգելի քաղաքացիների ֆոտոնկարները և կարճ կենսագրությունները (ապրելավայր, աշխատավայր և այլն)՝ նշելով ենթադրյալ հիվանդության օրվանից հետո նրանց հիմնական շփումները։

Ընդ որում, եթե վարակով հիվանդ քաղաքացին համաձայն է, ապա այդ տեղեկատվությունը կարող տրվել անհատական տեսակոչի տեսքով։ Եթե քաղաքացին համաձայն չէ, ապա առաջիկա 2-3 օրերին օրենք ընդունել, որ դա պարտադիր է։ Սա դեռևս չհիվանդացած հասարակության անդամների իրավունքն է՝ պաշտպանվելու։

Նման պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո շատ «առողջ» քաղաքացիները կարող են իրենք դիմել բժիշկներին՝ մտաբերելով, որ վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդ այս կամ այն քաղաքացու հետ շփում են ունեցել։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում