Բժիշկը կորոնավիրուսով վարակված Լև Լեշչենկոյի առողջական վիճակի մասին տեղեկություն է հայտնել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.am: Մոսկվայի քաղաքային №40 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկը տեղեկություն է հայտնել կորոնավիրուսով վարակված երգիչ Լև Լեշչենկոյի առողջական վիճակի մասին։ Մասնագետը նախ հաստատել է, որ երգչի մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը դրական պատասխան է տվել: Նա այս մասին գրել է Facebook սոցկայքի իր էջում։
Գլխավոր բժշկի խոսքով՝ Լեշչենկոն դեռևս մի քանի օր առաջ է ընդունվել ստացիոնար բուժման՝ թոքաբորբի կլինիկական և ռենտոլոգիական պատկերով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ արտիստը վարակված է կորոնավիրուսով։
Բժիշկը նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրերին նրա վիճակը վատացել է, և վերջինս շնչարգելության հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
«Այսօրվա դրությամբ հիվանդի վիճակը կայուն է, և նա հավելյալ թթվածնի կարիք չունի»,– գրել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
Նշվում է, որ Լեշչենկոն տվյալ հրապարակման և իր մասին տեղեկություն տարածելու պաշտոնական թույլտվություն է տվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում