Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Analitik.am: Մեծ Բրիտանիայում շներին կսովորեցնեն հոտի միջոցով հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց: Այս մասին հայտնում է «AsiaOne»-ն՝ հղում անելով «Agence France-Presse»-ին:
Դուրհամի համալսարանի և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի մասնագետները կմասնակցեն «Medical Detection Dogs» բարեգործական կազմակերպության կողմից առաջարկված ուսումնասիրությանը: Նախկինում «Medical Detection Dogs»-ում պատրաստված շներին սովորեցրել են հայտնաբերել քաղցկեղը, Պարկինսոնի հիվանդությունը, մալարիան և որոշ ինֆեկցիոն հիվանդություններ:
«Սկզբունքորեն մենք վստահ ենք, որ շները կարող են հայտնաբերել COVID-19-ը»,- ասել է բարեգործական կազմակերպության հիմնադիր Քլեր Գեստը և ավելացրել, որ այս պահին փորձում են գտնել միջոց, որը թույլ կտա անվտանգ հայտնաբերել մարդկանց մոտ վիրուսը: Նպատակն այն է, որ շները ստուգեն բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր ախտանիշներ չունեն և հայտնաբերեն այն մարդկանց, ովքեր պետք է ստուգվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում