Վրացի քրիստոնյաները կրկին բախվել են մուսուլմանի հետ
Նմանատիպ
Վրաստանի Կախեթի մարզի Սամթացկարո ավանում տեղացիները կրկին խանգարել են մուսուլմանների ուրբաթօրյա գործունեությունը: Նրանք հավաքվել են Սուլիկո Խոզրևանիձեի տան դիմաց և չեն թողել, որպեսզի վերջինս անցնի’ աղոթք կարդալու այդ շրջանում ապրող այլ մուսուլմանների համար:
Դեռ ավելին’ տեղաբնակները ծեծել են մուսուլմանական խոջա’ Խոջրևանիձեի կնոջը:
Նրանք պահանջում են, որպեսզի վրացի-մուսուլմանը լքի իրենց ավանը և չդարձնի մուսուլմանների հավաքատեղի:
Խոջրևանիձեի նկատմամբ հաշվեհարդար տեսնելը կասեցվեց միայն ոստիկանության միջամտությունից հետո:
Հարկ է նշել, որ ավանում կա միայն երեք մուսուլամ, սակայն ուրբաթ օրերը հարակից շրջաններից նրանց են միանում տասնյակ իրենց հավատակիցները:
Ինչպես տեղեկացնում է «Apny.ge»-կայքը, Խոսրևանիձեն լրագրղների հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ ակնկալում է իշխանությունների աջակցությունը, քանի որ նրան սահամանադրորեն հատկացված է դավանանքի ազատություն: Նա ասել է նաև, որ չի պատրաստվում հեռանալ ավանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում