Պարետատունն անկազմակերպ է․ «Մեդիա պաշտպան»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի ընտրություններին մնացել է մեկ օր, սակայն պարետատունը հստակ տեղեկատվություն, թե ինչպես և որտեղ են թեստավորելու կորոնավիրուսի դեմ, սահմանին ինչ ստուգումներ են արվելու, դրանք տարածվելու են միայն դիտորդների, թե լրագրողների վրա, չի հայտնում: Այս մասին հայտարարություն է տարածելմ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
Արցախի ընտրություններին մնացել է մեկ օր, սակայն պարետատունը հստակ տեղեկատվություն, թե ինչպես և որտեղ են թեստավորելու կորոնավիրուսի դեմ, սահմանին ինչ ստուգումներ են արվելու, դրանք տարածվելու են միայն դիտորդների, թե լրագրողների վրա, չի հայտնում:
Պարետատունն անկազմակերպ է, Երևանից մեկնող դիտորդների հետ կապ չեն հաստատում՝ ներկայացնելու կարգը:
Անորոշությունից շատ լրատվամիջոցներ խուսափում են գործուղել իրենց լրագրողներին: News.am-ը հայտարարել է, որ լրագրող չի գործուղի Արցախ՝ նշելով, որ կիսում են այն մտահոգությունները, որ Երևանից մեկնող անձինք կարող են կորոնավիրուսի պոտենցիալ վարակակիր լինել և իրենց այցով վարակի տարածման վտանգ ստեղծել: Բացի այդ, կարծում են կորոնավիրուսի հայտնաբերման թեստերն ավելի անհրաժեշտ են Երևանում՝ պոտենցիալ հիվանդներին կամ դրա կասկածն ունեցող անձանց:
Նյութով կիսվել է Արմենիա հեռուստաընկերության լրագրող Շաքե Ղազարյանը՝ գրելով, որ այդպես են վարվում նաև իրենք:
Լրագրող Հայկ Խալաթյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, կիսվել թեստի իր արդյունքով ու գրառում արել, որ հասցրել է վերջին պահին թեստ հանձնել ու կլուսաբանի ընտրությունները:
Որտեղ են թեստ հանձնում, ով է կապվում լրագրողների ու դիտորդների հետ, թե վերջիններս իրենց նախաձեռնությամբ պետք է դիմեն, պարզ չէ: Ի դեպ, հանրային հեռուստաընկերությունն երեկ կիրակնօրյա թողարկմանը 7 րոպեն գերազանցող ռեպորտաժ էր ներկայացրել Արցախից, որտեղ, այսպես ասած, խոսվում էր ամեն ինչից, բացի այս կարևոր հարցերից, որոնք այս օրերին քննարկվում են լրագրողների շրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում