Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք
30/03/2020 12:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 58 դեպք, այս մասին տեղեկանցում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նշենք, որ Հայստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 482 է:
Ալինա Նիկողոսյանը նաև տեղեկացրել է, որ նրանցից 25-ը գտնվել են կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր են: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել մահվան ելքով 3 դեպք:
Առողջապանության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստին տեղեկացրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված 58 դեպքի մեջ կա նաև բուժաշխատող, մեկ դեպք էլ բանակից է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում