Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության ներկայացրած նախագծին:
Խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հորդորեց կառավարությանը հետ տանել նախագիծը:
«Սա ոչ միայն հետընթաց է ժողովրդավարությունից, այլ դուք աննպատակ գործ եք անելու: Այն հսկայական ռեսուսրները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուսրները ծախսեք սահամներին ՀՀ բոլոր մուտքերին թեստեր դնելու համար, չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար: Այսօր նամակ է եկել ինձ՝ «Եվս մի քանի օր և ես խանութից գողություն եմ անելու» բովանդակությամբ, այս խնդիրները լուծեք»,-ասաց նա:
Պատգամավորը ընդգծեց, որ բոլոր իշխանությունների ժամանակ իրեն գաղտնալսել են, թեև ինքը «խնդիր չունի»: «Բայց ո՞նց եք անելու, ասում եք՝ ով չունի սմարթֆոն տալու ենք, հա՞, լո՞ւրջ եք աասում: Հիմա մեր հայրենակցիները կդիմեն, կասեն՝ դե մեզ բոլորիս սմարթֆոններ տվեք»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ըդնգծեց, որ Կառավարությունն այս հարցում բավականաչափ ուշացել է: «Ամենամեծ ռիսկը այս դահլիճում է, երբ 132 պատգամավոր ժամերով փակված են մի տեղ, ռեալ քայլերի մասին մտածեք: Միջագային փորձ եք նշում, բայց որևէ երկրում ես նման փորձ չտեսա: Հետ տարեք նախագիծը, այն առավել մեծ խուճապ է առաջացնելու, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել: ԲՀԿ-ն այս նախագծին քվեարկելու է դեմ»,– ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում