Բավարիան չի կրճատի իր ֆուտբոլիստների աշխատավարձերը
30/03/2020 18:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Բավարիայի» խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն ասել է, որ ակումբը չի փորձի գումար խնայել իր խաղացողների վրա, կորոնավիրուսiպանդեմիայի պատճառով, համաձայնելով նոր պայմանագրեր կնքել:
«Անգամ կորոնավիրուսi պանդեմիայի մեկնարկից առաջ մենք առաջարկություններ արեցինք ընդլայնել համագործակցությունը այն խաղացողներին, որոնց պայմանագրերը լրանում են 2021 թվականին: Եվ մենք չենք ցանկանում օգտվել ճգնաժամից՝ աշխատավարձերի իջեցման համար այնպիսի ֆուտբոլիստների հետ, ովքեր արժանի են այդպիսի պայմանագրերի:
Ես հավատում եմ, որ մեր բոլոր խաղացողները գիտեն, որ ի դեմս «Բավարիայի» նրանք ունեն շատ հուսալի գործատու, ով նրանց արդար է վերաբերվում», – Ռումենիգեի խոսքերն է մեջբերում TZ-ի լրագրող Մանուել Բոնկեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում