Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է
30/03/2020 21:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին է հաղորդում Sputnik Արմենիան՝ հղում կատարելով «Աստղիկ» բժշկական կենտրոնի իրենց աղբյուրին։
Հաղորդվում է, որ Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանը կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել կնոջը ավտոմեքենայից դուրս բերել: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում