Մենք կորցրինք Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված մի մեծ բարեկամի. Մխիթար Հայրապետյանը՝ Կաոլիի մահվան մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ArmSport.am: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլիի մահվան կապակցությամբ.
«Սրտի կսկիծով ու խորը ցավով տեղեկացա Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան մասին։
Պետք է ասեմ, որ անձնապես եմ ճանաչել Արիանային. դեռևս երկու տարի առաջ էի ծանոթացել նրա հետ։ Եկել էր սփյուռքի նախարարություն. խոսում էինք իր՝ «Ճամփորդ» շաբաթաթերթից։ Եվ ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ կրկին հանդիպեցինք՝ քննարկելու շախմատի ոլորտում մեր առաջիկա անելիքները…
Մենք կորցրինք Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված մի մեծ բարեկամի»,- գրել է Հայրապետյանն ու մի տեսանյութ հրապարակել, որում Արիանան Պ. Սևակի «Մի պահ զղջում եմ» բանաստեղծությունն է արտասանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում