Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի. «Անադոլու»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.am: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 610 նոր դեպք, մահացել է 37 մարդ: Երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 10 827-ի, մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 168-ի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր 7 ամսվա աշխատավարձը նվիրաբերել է կորոնավիրուսից տուժած քաղաքացիների օգնությանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի նախագահը, այսպիսով, մարտի 30-ին մեկնարկել է Ազգային համերաշխության նախաձեռնությունը:
«Ես անձամբ սկսում եմ նախաձեռնությունը` նվիրաբերելով իմ 7 ամսվա աշխատավարձը: Մենք վճռականությամբ լի ենք օգտագործելու բոլոր միջոցները վիրուսի տարածումը կանխելու համար: Այսօր երկիրը կարող է օրական 10 000-ից ավելի թեստ անցկացնել»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրք առաջնորդի նախաձեռնությանը միացել են կառավարության անդամներն ու օրենսդիրները, որոնք նվիրաբերել են շուրջ 5,2 միլիոն թուրքական լիրա (791 000 դոլար):
Գումարները կփոխանցվեն անապահով մարդկանց, ինչպես նաև այն անձանց, որոնք տնտեսապես տուժել են երկրում հայտարարված կարանտինից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում