Կորոնավիրուսի պատճառով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուին (Gazeta.ru)

Կորոնավիրուսի պատճառով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուին (Gazeta.ru)

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Aysor.am: Թուրինի «Յուվենտուսը» կարող է վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ կորոնավիրուսով պանդեմիայի հետ կապված ֆինանսական խնդիրների պատճառով, հայտնում է «A Bola»-ն:

Ըստ «Il Messaggero»-ի՝ իտալական ակումբը քննարկում է ճգնաժամի հաղթահարման երեք տարբերակ:

Պորտուգալացուն կարող են վաճառել արտասահմանյան ակումբներից մեկին: Ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կազմում է 70 միլիոն եվրո:

Մեկ այլ տարբերակ է պայմանագիրը մեկ տարով երկարացնելը, բայց նրա աշխատավարձը զգալիորեն նվազեցնելը:

Երրորդ դեպքում Ռոնալդուն կմնա «Յուվենտուսում» մինչև 2022 թվականը, երբ ավարտվի նրա ներկայիս պայմանագիրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում