Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը
31/03/2020 21:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Panorama.am: Կրասնոդարի միջազգային օդանավակայանում բացվել է Հայրենական մեծ պատերազմի «Կրասնոդար միավորված ջոկատի» մասնակիցների լուսանկարների ցուցահանդեսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ ցուցահանդեսի բացումն առաջին քայլն է Հաղթանակի 75-ամյակի միջոցառումների մեկնարկին։
Ցուցահանդեսում ներկայացված են վետերանների խորհրդի արխիվում պահված պատերազմական տարիների լուսանկարները: Մինչև Հաղթանակի օրը, օդանավակայանի նախասրահում կտեղադրվի տաղավար, որտեղ կներկայացվի 588-րդ կանանց գնդի գործողությունները, որի հրամանատարն էր Եվդոկիա Բերշանկայան։
«Բերշանկայայի հուշարձանի հարևանությամբ կլինի ՊՕ-2 ինքնաթիռի կրկնօրինակը, որի փառահեղ գործողություններ է իրականացրել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում