ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի. Worldometer
01/04/2020 09:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի։ Այդ մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։
Վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 188 578, ապաքինվածներինը՝ 7 251։ ԱՄՆ-ն այս ցուցանիշով առաջինն է աշխարհում, մինչդեռ մահերի թվով նրանց գերազանցում են Իտալիան և Իսպանիան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 858 892 դեպք, 42 158-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 178,100 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում