Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01/04/2020 13:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Արցախի նախագահի ընտրություններում պետք է անցկացնել երկրորդ փուլ, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Ըստ ԿԸՀ տվյալների՝ Արայիկ Հարությունյան` 49,25%, Մասիս Մայիլյան՝ 26,4%, Վիտալի Բալասանյան` 14,7%:
Նա նշեց, որ նախագահի թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքել բավարար թվով ձայներ:
Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում