Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը շատ կարևոր է. Տադիչ

Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը հայտարարել է, որ զարգացման այս փուլում, որում գտնվում են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, շատ կարևոր է նրանց միջև համագործակցությունը:

Տադիչը Հարավային Կովկասի քաղաքագետների ֆորումի պատվավոր հյուրն է:

« Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի երիտասարդ քաղաքագետների մասնակցւթյունն այս ֆորումին շատ կարևոր է: Երիտասարդ քաղաքական գործիչները քննարկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են’ տարածքային վեճերի լուծումը, համագործակցությունը և այլն: Զարգացման այս փուլում շատ կարևոր է երեք երկրների միջև համագործակցությունը», Տադիչի հայտարարությունն է մեջբերում «Apsny.ge» լրատվական կայքը:

Ֆորումը, որն իրականացվում է Վրաստանում Նիդեռլանդների դեսպանատան աջակցությամբ կավարտվի վաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում