ՉԼ-ի և ԵԼ-ի եզրափակիչները կարող են անցկացվել առանց հանդիսականների
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: ՈւԵՖԱ-ն դեռ պլանավորում է ավարտին հասցնել Եվրոպայի գավաթի մրցաշարերն այս մրցաշրջանում՝ մինչև հաջորդ խաղարկության մեկնարկը: Այդ մասին հայտնու է The Independent-ը։
Քննարկվում է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի առանց երկրպագուների եզրափակիչ հանդիպումների անցկացման տարբերակը: Այսօր ՝ ապրիլի 1-ին, ՈւԵՖԱ-ն, տեսակապի միջոցով, կքննարկի ֆուտբոլիստների պայմանագրերի հարցերը և տրանսֆերային պատուհանների ժամկետները:
Քննարկվում է նաև մրցաշրջանի մնացած ժամանակահատվածի օրացույցային իրավիճակը: ՈւԵՖԱ-ն ունի նույն դիրքորոշումը, ինչ Անգլիայի Պրեմիեր լիգան․ մրցաշարերը պետք է խաղարկվեն:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Եվրոպայի ներքին առաջնությունները կարող են ավարտվել օգոստոսին: Ներկայումս Եվրոպայում անցկացվող բոլոր պրոֆեսիոնալ մրցաշարերը, բացառությամբ Բելառուսի առաջնության, ընդհատվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում