Սետյենի որդին երազում է Նեյմարի վերադարձի մասին
01/04/2020 20:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Լարո Սետյենը, ով «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի որդին է, ցանկանում է Նեյմարին կրկին տեսնել կատալոնական ակումբում, հաղորդում է Sport.es-ը:
«Նեյմարը լավագույն է: Այո, ես երազում եմ նրան կրկին տեսնել «Բարսելոնայի» կազմում»,– ասել է Լարոն:
Հիշեցնենք, որ բրազիլացին 2017-ին է հեռացել կատալոնական ակումբից:
Լիգա 1-ի այս մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում ու դարձել ՝ 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում