Չինաստանում դանակներով զինված ավելի քան 100 մոտոցիկլետավարներ հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա
Նմանատիպ
Չինաստանում դանակներով զինված ավելի քան 100 մոտոցիկլետավարներ հարձակվել են երկրի հյուսիս-արեւմտյան Սինցզյան նահանգի Խոտան քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Սինցզյանի շրջանում հաճախակի են բռնության դեպքեր պատահում, քանի որ այնտեղ շարունակում է էթնիկ լարվածությունը մուսուլման ույղուրների եւ չինացիների միջեւ:
Ավելի վաղ նույն շրջանի մեկ այլ թաղամասում 35 մարդ էր զոհվել, երբ հերթական անգամ մի խումբ մարդիկ հարձակվել էին ոստիկանության շենքի վրա:
Ույղուրները, որոնց մեծամասնությունը բնակվում է հենց Սինցզյան նահանգում, մուսուլմաններ են: Նրանք չինական իշխանություններից դժգոհում են իրենց կրոնական եւ քաղաքական իրավունքները չհարգելու եւ մշակութային ժառանգությունն անտեսելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում