Բավարիայի ֆուտբոլիստը կարող է վերադառանալ Լա Լիգա
02/04/2020 15:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը կարող է լքել ակումբը հաջորդ ամառ, գրում է Sky.de-ն:
31-ամյա իսպանացին դարձել է «Խետաֆեի» թիրախը: Բացի այդ, Բիլբաոյի «Աթլետիկը» ևս հավակնում է ֆուտբոլիստին: Կիսապաշտպանի և «Բավարիայի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը, սակայն Մարտինեսին չի առաջարկվել նոր պայմանագիր:
Իր հերթին «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան մերժել է ակումբի առաջարկը՝ պայմանագիրը երկաարձգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sport1.de-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում