«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել
02/04/2020 15:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Times.am: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ, հայտնել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը.
«Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն», – նշել է Նիկողոսյանը:
Մինչ այժմ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել էր 4 անձ:
Այսօրվա դրությամբ հաստատված վարակակիրների թիվը ՀՀ-ում 663 է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում