Իտալիայի առաջնությունը մտադիր են վերսկսել մայիսի 20-ին կամ հունիսի սկզբին

Իտալիայի առաջնությունը մտադիր են վերսկսել մայիսի 20-ին կամ հունիսի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան պատմել է, թե երբ կարող է վերսկսվել երկրի ընթացիկ առաջնությունը.

«Ամենաառաջնայինը մրցաշրջանն ավարտելն է: Մտածում ենք՝ այն վերսկսել մայիսի 20-ին կամ հունիսի սկզբին և խաղալ մինչև հուլիսի վերջ: Քննարկվում է նաև օգոստոսի և սեպտեմբերի տարբերակը: Ես հստակ ակնարկել եմ, որ չեմ ցանկանում վտանգի տակ դնել հաջորդ մրցաշրջանը, որպեսզի ավարտեմ ընթացիկը:

Չեզոք տարածքում խաղալը լավագույն որոշումը չէ, բայց մենք դիտարկում ենք նաև այս տարբերակը: Մենք փորձում ենք 4 կամ 5 տարբերակ մշակել: Ես կարծում եմ՝ մրցաշրջանը չեղարկելը շատ դժվար կլիներ: Դա չափազանց անարդար կլիներ: Ստիպված կլինեինք տիտղոսը հանձնել, բայց ես հավատում եմ, որ նույնիսկ «Յուվենտուսը» դեմ կլիներ այս որոշմանը»,– Գրավինայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում