ՈՒԵՖԱ-ն կասեցրել է ֆինանսական ֆեյր-փլեյը
02/04/2020 16:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) դադարեցրել է ֆինանսական ֆեյր-փլեյը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ըստ կազմակերպության կայքի, նման որոշումը «արդյունք էր ներկայիս արտակարգ իրադարձությունների նկատմամբ անորոշության աճի»: Ֆինանսական ֆեյր-փլեյի կասեցումը առաջին հերթին կազդի այն ակումբների վրա, որոնք կխաղան Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում 2020-2021 թվականներին:
Հիշեցնենք, որ ֆինանսական ֆեյր-ձլեյը դադարեցնելու գաղափարը նախկինում հայտնել էր Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում