«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով 76-ամյա կնոջ մահվան դեպք. ԱՆ խոսնակ
03/04/2020 00:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Times.am: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հայտնել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը.
«Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,– նշել է Նիկողոսյանը:
Սա ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան 7-րդ դեպքն է:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 33 է, փաստացի բուժվողներինը՝ 626, բացասական թեստերը՝ 2940։
Հետևեք մեզ նաև Telegram-ում