Հուսով եմ, որ այս ամենը շուտ կավարտվի. Օգնեն Չանչարևիչ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հարցազրույց է տվել սերբական Sport.srbija1-ին, որում խոսել է Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև «Ալաշկերտի» մասին:
«Իրավիճակը գրեթե նույնն է ամբողջ աշխարհում: Դժվար ժամանակաշրջան է ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ` երկրպագուների համար: Ստիպված ենք բավարարվել անհատական մարզումներով: Լավ է, որ ընտանիքս ինձ հետ է` Երևանում: Հուսով եմ, որ այս ամենը շուտով կավարտվի»,-ասել է Չանչարևիչը:
30-ամյա դարպասապահը հույս է հայտնել, որ այս տարի թիմը հաջող հանդես կգա եվրագավաթներում. «Ես անկեղծորեն կարծում եմ, որ մենք լավագույն թիմը ունենք Հայաստանում և ամեն բան կախված է մեզանից: Սակայն ունենք նաև լավ մրցակիցներ հանձինս «Արարատ-Արմենիայի» և «Շիրակի»: «Ալաշկերտում» հանդես գալով, իրոք, եվրագավաթային մեծ փորձ կուտակեցի, խաղացինք այնպիսի թիմեր դեմ, ինչպիսիք են «Սելթիկը», «Կլուժը», «Ստյաուան»: Կարծում եմ, որ այս տարի կկարողանանք հաջող ելույթ ունենալ Եվրոպայում, եթե, իհարկե, վիճակահանությունն էլ բարեհաճ գտնվի մեր նկատմամբ»:⠀⠀⠀
Հետևեք մեզ նաև Telegram-ում