Հայաստանը կարող է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստանալ ռուսական թեստավորվող վակցինան
03/04/2020 12:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: «Триазавирин» ռուսական վակցինան, որ թեստավորում է անցնում, կարող է մատակարարվել Հայաստանին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: ՏԱՍՍ-ն իր հերթին հղում է անում դեղն արտադրող ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովին, ով ասել է, որ հիմա հայկական կողմի հետ բանակցություններ են վարվում:
Բանակցություններ են ընթանում նաև Հարավային Կորեայի և Իտալիայի հետ:
Արտադրողի հայտարարության համաձայն, վակցինան արդյունավետ պայքարում է գրիպի 15 տեսակի դեմ: Ավելի վաղ այն ուղարկվել էր նաև Չինաստան, որտեղ կիրառվել է որպես միջոց կորոնավիրուսի դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում