Ղազախստանում 28 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել. «ՌԻԱ Նովոստի»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ղազախստանում 28 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ղազախստանի առողջապահության նախարար Էլժան Բիրտանովին:
«Կարանտինային պայմաններում աշխատելու հետ կապված՝ բուժաշխատողներից վարակվել են 28-ը: Ամեն դեպքի առիթով մենք անցկացնում ենք համաճարակաբանական հետազոտություն` ճշտելու համար վարակման պատճառները»,- ասել է Բիրտանովը ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Ղազախստանի վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ բուժաշխատողի` կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետական հիմնադրամից տրվելիք ապահովագրական վճարը կազմում է 2 միլիոն տենգե (շուրջ 4500 դոլար), մահվան դեպքում` 10 միլիոն տենգե (22,4 հազար դոլար):
Վերջին տվյալներով՝ Ղազախստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 453-ի, 3 մարդ մահացել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում