Ֆուտբոլիստները 15 օրում կվերականգնեն իրենց մարզավիճակը. Անչելոտի
03/04/2020 17:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո, ֆուտբոլիստները 15 օրում կվերականգնեն իրենց մարզավիճակը, հաղորդում է L’Equipe-ը:
«Կարևոր է, որ բոլոր ակումբները միաժամանակ վերսկսեն մարզումները: Այսպիսով, բոլորը հավասար պայմաններում կլինեն: Ժամանակակից ֆուտբոլիստները կարող են կես ամսում բավարար մարզավիճակ հավաքել:
Պարզ է, որ նրանք 100%-ով պատրաստ չեն լինի, բայց խաղերի ընթացքում դա կվերականգնվի:
Իհարկե, պետք է վստահ լինել, որ ֆուտբոլիստների առողջությանը վտանգ չի սպառնում», -ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ակումբները այսօր տեսակապով կքննարկեն առաջնության վերսկսման ժամկետները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում