«Քայլ առ քայլ». Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր մրցույթ է իրականացնում առցանց հարթակում

«Քայլ առ քայլ». Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր մրցույթ է իրականացնում առցանց հարթակում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը իր ֆոնդերում պահվող հայտնի և անհայտ լուսանկարների հիման վրա խաղ-մրցույթ է անցկացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քայլ առ քայլ» խաղ-մրցույթի կանոններն են ակտիվ մասնակցել առաջիկա 1 շաբաթում անցկացվող խաղին՝
մուտք գործելով տրված հղումով https://puzzel.org/en/slidingpuzzle/play,
հավաքել գլուխկոտրուկը հնարավորինս արագ և ճիշտ
կիսվել արդյունքով մեկնաբանությունների հատվածում:

Ամենալավ արդյունքներ ցուցաբերած մասնակիցները Գրականության և արվեստի թանգարանի կողմից կստանան անակնկալ նվեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում