Մարտին սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ
04/04/2020 09:55
![Մարտին սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/fb269e7a937cd77b42d6dedf97f122f4.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2020թ. մարտը 2019թ. մարտի նկատմամբ) կազմել է 0.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.5% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Ըստ աղբյուրի, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-0.8%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք.Աշտարակում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.6%-ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում