ՊՍԺ-ն և Յուվենտուսը կպայքարեն 18-ամյա ալժիրցու համար

ՊՍԺ-ն և Յուվենտուսը կպայքարեն 18-ամյա ալժիրցու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՖրանսիական «Անժեի» ալժիրցի պաշտպան Ռայան Ալտ-Նուրին հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հաղորդում է France Football-ը:

ՊՍԺ-ն և Յուվենտուսը ցանկանում են իրենց կազմում տեսնել խոստումնալից պաշտպանին:

Նշվում է, որ «Անժեն» 20 միլիոն եվրո է պահանջում ալժիրցու համար:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում Ալտ-Նուրին մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում